Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Էրդողանը բաց տեքստով խոսում է «Զանգեզուրի միջանցքի» շահառուների և նշանակության մասին

Էրդողանը բաց տեքստով խոսում է «Զանգեզուրի միջանցքի» շահառուների և  նշանակության մասին
05.07.2025 | 16:07

Բոլոր պրոիշխանական և հակառուսական էլեմենտները պնդում են, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է ռուսներին, և Նիկոլը, մերժելով ռուսներին, մերժել է միջանցքը։

Մեր ժողովրդի անտեղյակ և քիչ կրթված զանգվածն էլ սկսեց հավատալ այս հիմարություններին։

Հիմա Էրդողանը բաց տեքստով խոսում է միջանցքի ինչպես շահառուների, այնպես էլ նշանակության մասին և, ամենակարևորը, շեշտում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Ադրբեջանից, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ փոխանցում է TRT Haber-ը։

Նրա խոսքով՝ Թուրքիան այս միջանցքը դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական առաջընթացի մաս։

Ըստ Էրդողանի՝ «Թեև սկզբում Հայաստանը հանդես էր գալիս Զանգեզուրի միջանցքի դեմ, այժմ նա ավելի ճկուն դիրքորոշում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում»։

«Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի ռազմավարական քայլ Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները ավելի արագ կուղևորվեն Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան ուղևորվող բեռները կանցնեն Թուրքիայի միջոցով։ Միջին միջանցքի բացումն ընդգրկում է մի շարք երկրներ՝ սկսած մեզնից ու Ադրբեջանից՝ մինչև հարավ։ Բացի այդ, այն ինտեգրված է Չինաստանից եկող ուղու հետ, ինչն այս նախագծին հատուկ նշանակություն է տալիս։ Մենք այս գործընթացում ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը։ Այստեղ առանցքային բաղադրիչը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղում ընդգրկված է նաև երկաթուղային համակարգը։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքի դերը բեռնափոխադրումների մեջ աճում է և շարունակելու է աճել»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ